11329 դիտում
10:03 06-02-2020
Հյուրանոցի կառուցման համար Երևանում 200-ամյա շենքը քանդվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետևանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի: Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է ևս մեկ հարկ: Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից:
Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը:
Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ իրականացվող շինաշխատանքների հետևանքով հարևանությամբ գտնվող շենքը փլուզվում է: Կառուցապատող «Առ Արտ» ընկերությունը շարունակում է փոսի փորման աշխատանքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
35008 դիտում
10:17 01-06-2017
Կոռուպցիոն շղթան քանդվում է․ կաշառքի գործով կալանավորվել է նաև Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1102 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»