211652_close_icon
views-count3449 դիտում article-date 10:20 06-02-2020

Մեր շատ տնտեսվարողներ ամեն ինչ անում են, որ խաբեն պետությանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում, մեր երկրում սննդի անվտանգության վիճակը գնահատելով՝ շեշտեց. «Անբավարար չէ, բայց բավարար էլ չէ: Միջին վիճակ է: Եվ այդպիսին կմնա, քանի դեռ չենք իրականացնում կենդանիների հաշվառում և համարակալում, բացառապես սպանդամոցային մորթ, գյուղերում շարունակում ենք սխալ ու վատ պայմաններում կիթ իրականացնել․․․Որովհետև մեր շատ տնտեսվարողներ ամեն ինչ անում են, որ խաբեն պետությանը: Չմտնեն հարկային դաշտ, քիչ գումար ծախսելով վատորակ ապրանք դնեն, ինչ-որ բան խառնեն սննդի մեջ․․․ Երբ սննդի ոլորտում կարողանանք ապահովել էժան ու թանկ ապրանքների տարանջատումը, շատ բան կշտկվի: Որակյալ սնունդը թանկ պետք է լինի, ցածրորակը՝ էժան: Ցածրորակն էլ է անվտանգ, բայց թանկ պետք է լինի ասենք իսկական թթվասերը»: «ՀՀ»-ն դիտարկեց. «Տնտեսվարողը որպեսզի չխաբի, ՍԱՏՄ-ն անուններ պետք է հնչեցնի: Եթե տնտեսվարողն իմանա, որ վայրէջք կարող է ապրել, զգոն ու բարեխիղճ կգործի: Թե չէ հիմա ինչ ուզում անում է՝ միևնույն է՝ տուգանքը 300 հազար դրամ է․․․»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր