211652_close_icon

Կոռուպցիան արմատախիլ ենք անելու. կասկածողները կճաշակեն կասկածների ամենադառը պտուղները. Փաշինյան

views-count3061 դիտում article-date 13:58 06-02-2020
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բավրայի մաքսատանը անցած գիշեր բացահայտված մաքսանենգության խոշոր դեպքին, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: «Այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն, առանց որևէ մաքսային ձևակերպման, այսինքն մեքենաներն անցել են մաքսային սահմանով: Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է՝ զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին ընդհանրապես չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են: Մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից»,- ասաց նա՝ ընդգծելով, թե իրենց այս կամքին չպետք է որևէ մեկը չկասկածի։ «Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր