211652_close_icon

Սաակաշվիլին արմատախիլ արեց կոռուպցիան, իսկ հետո այն պետական մենաշնորհի վերածեց. Ջ. Սորոս

views-count3742 դիտում article-date 12:24 31-01-2015
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով սկզբում արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն հետո այն վերածեց պետական մենաշնորհի, ասված է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի և ֆրանսիացի փիլիսոփա, գրող Բերնար-Անրի Լևիի հոդվածում, որը հրապարակել է The New York Times թերթը: Հոդվածում գրված է. «Օրինակի համար՝ Ուկրաինան չի ղեկավարվում անհատապես, այնտեղ գործում է հակակշիռների և զսպումների համակարգը: Նման պետությունները դանդաղ են առաջ շարժվում, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելի հաջողակ են լինում: Իսկ երբ Սաակաշվիլին նախագահ դարձավ, նա անմիջապես ազատվեց իրեն ատելի Ճանապարհային ոստիկաններից և անցակետերի աշխատակիցներից, որոնց օգտագործում էին վարորդներից կաշառք վերցնելու համար: Վրաստանի ժողովուրդն անմիջապես հասկացավ, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Ցավոք, Ուկրաինան մինչ օրս նման նման ցուցադրական նախագիծ չի իրականացրել: Հարկավոր է կիևյան ոստիկանության վերակառուցում, սակայն եթե ձեզ իրավունքներ են պետք, ապա դեռ պետք է կաշառք տաք, ինչպես և նախկինում էր»:

Նմանատիպ նյութեր