211652_close_icon

Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին. Փաշինյանը՝ Վերմիշյանի ձերբակալության մասին

views-count5119 դիտում article-date 14:45 06-02-2020
Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալության փաստին, նշելով, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: «Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի և զինանշանի ներքո և ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում են, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության: Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել: Եթե այս հարցում կան կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն և անխուսափելիորեն գնալու ենք»,- ընդգծեց Փաշինյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146685/]Հիշեցնենք[/url], որ Վերմիշյանին ձերբակալել են երեկ, իսկ ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրա աշխատասենյակում և բերման ենթարկել Վերմիշյանին և առգրավել նրա համակարգիչները:

Նմանատիպ նյութեր