211652_close_icon
views-count84911 դիտում article-date 15:41 06-02-2020

Ոդբերգական դեպք Լոռու մարզում. շենքի բակում հայտնաբերվել է 57-ամյա կնոջ դի, իսկ նրա բնակարանում հայտնաբերվել է նոթատետր, որում գրված է. «Իմ մահը մոտ է, խնդրում եմ՝ թեթև տանեք»

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ՝ 57-ամյա Ա. Հ-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները Ա. Հ-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրա, հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։ Այնտեղ, մասնավորապես, գրված է. «Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր