211652_close_icon
views-count4155 դիտում article-date 20:15 06-02-2020

«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին

«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններին կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին: Այս մասին կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Համակողմանիորեն քննարկելով ս.թ. մարտի 31-ի ընտրություններին ընդառաջ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ արձանագրում ենք, որ «Շարժում-88» խմբակցությունը իր կառուցողական քայլերով հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների վերաբերյալ ունեցել է կոնկրետ դիրքորոշումներ և հաստատակամ, համեստ քայլերով փորձել իր կառուցողական նպաստը բերել դրանց հետևողական լուծմանը: Արցախի զարգացման մեր տեսլականը ի լուր բոլորի հնչեցրել ենք դեռևս 2017թ. Հուլիսին՝ ԱԺ նիստում, և այսօր էլ հանձնառու ենք այդ գաղափարների իրականացմանը: Մեր գաղափարակից և համակիր անդամների հետ քննարկումներից հետո հայտարարում ենք, որ ս.թ. մարտի 31-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համոզված լինելով, որ պետության կերտման ճանապարհին նրա փորձն ու հմտությունները, ինչպես նաև այդ փորձի վերարժևորմամբ ու պատշաճ հետևություններով հնարավոր է կերտել զարգացած ներառական տնտեսություն, ունենալ սոցիալապես արդար միջավայր, որում միակ արժեքը կլինի արցախի քաղաքացին»: Հայտարարությունը ստորագրել է «Շարժում-88» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանին սատարելու և նրա ղեկավարած կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքին միանալու հայտարարություն էին արել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Արցախի ազատություն» կուսակցությունները: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր