9211 դիտում
11:39 07-02-2020
«Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները». Ստեփան Դանիելյան
Նիկոլի մոլի պաշտպաների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները. դա հետաքրքիր ֆենոմեն է։ Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10220585708249988]էջում [/url]գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է նախ այն առումով, որ այդ մարդիկ որոշում կայացնելով լքել Հայաստանը, կարծես թե էթիկական ու պարզ բանական պատճառով չպետք է ակտիվորեն միջամտեին ներքաղաքական խնդիրներին, որովհետև դա Հայաստանում ապրողների ճակատագրին է վերաբերվում։
Իմ ասածից չի բխում, որ ես ինձ իրավունք եմ վերապահում որևէ մեկի կարծիքը, կամ խոսքի ազատության իրավունքը կասկածի տակ դնել, ոչ էլ կարծում եմ, որ նրանք չպետք է Հայաստանում ընթացող զագացումներով մտահոգվել։
Ինձ այլ հարց է հետաքրքրում, որն է Նիկոլին քննադատողների հանդեպ շատ դեպքերում չփաստարկված ագրեսիայի պատճառը։
Կարծում եմ, որ նրանք ունեն խորքային հոգեբանական պահանջ հայրենիքը լքելը հիմնավորելու, արդարացնելու համար՝ առաջին հերթին իրենք իրենց ու իրենց մարձավորների առջև։ Նիկոլն այդ հոգեբանական խնդրին (մեղքի զգացմանը) լուծում է տվել, նա ամեն օր հիմնավորում է այն "հրեշային" Հայաստանի գոյությունը, որտեղից նրանք փախչել են ու փրկվել։ Նիկոլը նրանց ալիբին է։
Դա, բնականաբար, ոչ բոլորին է վերաբերում։ Նորից եմ կրկնում, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքի համար որևէ մեկին քննադատել։
Ով նման հոգեբանական խնդիր չունի, կածես թե, անկախ իր բնակության վայրից, կարողանում է պահպանել գիտակցության սթափությունն ու հոգեկան հավասարակշռվածությունը։
Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճակատագիրը։ Ինձ ուղղակի այդ երևույթի բացատրությունն էր հետաքրքրում»:
Նմանատիպ նյութեր
34637 դիտում
23:42 23-08-2020
Ստեփան Դանիելյան. Գուլին Ռուսաստանում պալաժենի էր խախտել ու մտել մեծ քաղաքականության մեջ
1429 դիտում
18:22 10-04-2022
Արցախի հարցն այդ զարգացումների տրամաբանության մեջ է պետք դիտարկել. Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
727 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ