211652_close_icon
views-count2914 դիտում article-date 10:27 07-02-2020

Խորհրդարանական ընդդիմությունն օգնեց իշխանություններին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ապացուցեցին, որ առաջնորդվում են իշխանության օրակարգով և չունեն սեփական գործողությունների ծրագիր։ Նրանք լեգիտիմացրին այն գործընթացը, որը հայտարարությունների մակարդակում հակասահմանադրական են որակում։ Այսինքն՝ մասնակցեցին ԱԺ-ի այն նիստին, որը, ինչպես Էդմոն Մարուքյանն է պնդում, արդեն ունի մշակված սցենար։ «Քաղաքական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչու՞։ Որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե այդ փոփոխությունը կարող է անել խորհրդարանը, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրատեղամասեր: Ինչու՞ է պետք մինչև մայիս ունենալ քարոզարշավ և մի հոդված փոփոխելու համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, կրկին վերահաստատելով, որ իրենք մասնակցում են ու օրինականացնում այս գործընթացը։ Մինչդեռ իրական, ոչ թե խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ։ Երկու պարզ քայլ, որով կապացուցեր, որ իշխանության թելը չեն թելում և խորհրդարանական երկրում ունեն որոշակի լծակ իշխանության քաղաքականության վրա ազդելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր