2700 դիտում
20:37 07-02-2020
Դատելով Փաշինյանի վստահությունից, բացառված չէ, որ նա նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրոք գնացել է գործարքի. Գեղամ Նազարյան
Պատասխանատվության բանաձևը՝ 88 + 1
Չկա ոչ մի կասկած, որ երեկվա կատարվածն ավեի ուշ դառնալու է քրեական գործի քննության առարկա։
Ի վերջո, եթե այսօր իշխանությունը յուրացնելու մեղադրանքով քրգործ է հարուցվում Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի դեմ, ապա վաղը հաստատ ավելի, շատ ավելի լուրջ քրեական գործեր են հարուցվելու երեկվա գործողության մասնակիցների դեմ։ Այս ամենը շատ իմքայլականներ հասկանում են։ Հակասական վիճակ է. Փաշինյանը մի ձեռքով (ՀՔԾ-ով) գործ է հարուցում նախկինների դեմ, իսկ մյուս ձեռքով ներկաններին դրդում օրինախախտման։ Շատ կարեւոր է հիմա հասկանալ, ով ինչի համար է կրում պատասխանատվություն
Բացակա Փաշինյանը
Զուտ քրեադատավարական տրամաբանությամբ, երեկվա կատարվածի մեջ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի եւ նրա փաստաբանական խումբը որոշ ժամանակ հետո կարող է գրագետ պաշտպանություն կազմակերպել։ Ի վերջո նա չէ հակասահմանադրական նախագծերի հեղինակը, նա չի ստորագրել դրանց տակ, նա չի դրել քվեարկության, նա չի քվեարկել։ Սա պետք է արձանագրել։ Սա շատ կարեւոր է:
Մի օր Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ ես ընդամենը քաղաքական մի քանի հայտարարություն եմ արել, իսկ որոշում կայացրել, ընդունել են պատգամավորները։ Փաստացի ամեն ինչ այդպես է։ Մամուլը ֆիքսել է, որ 37-ի նախագծում բացակայում էին նաև Փաշինյանի մերձավոր ազգականները, բարեկամները։
Նախագահի դժվար 72 ժամը
Դատելով Փաշինյանի վստահությունից, բացառված չէ, որ նա նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրոք գնացել է գործարքի եւ Արմեն Սարգսյանը համաձայնել է ստորագրել։ Հիմա նա ունի 72 ժամ վերջնական որոշման՝ մնալ հավատարիմ գործարքին, դրանով սեփական անձը դնել ապագա քրեական հետապնդման տակ, թե մնալ նախագահ, որն, իհարկե, կարժանա Փաշինյանի բառապաշարին, բայց կմնա իրավական տեսակետից անձեռնմխելի։ Գործարքի այլ մանրամասները մեզ հայտնի չեն, բայց գործարքի հետեւանքները շատ հստակ են։
2008-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը նրա հանդեպ քրեական հետապնդման առիթ հանդիսացավ եւ նա այսօր կալանքի տակ է։ Դա այն դեպքում, երբ հրամանագիրն անցել է ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը եւ ԱԺ-ն չէր առարկել։
Նախագահ Արմեն Սարգսյանը զգուշացված է. նա տեղյակ է, նա գիտի, որ առկա են սահմանադրության կոպիտ խախտումներ, նա գիտի, որ պարտավոր է ընդունված օրենքը ուղարկի ՍԴ եւ պահանջի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը։ Նա գիտի, որ Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ մասի, եւ ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում կա։ Նա այս ամենը գիտի, ու եթե նա հանկարծ ստորագրեց, ապա նրա փաստաբանական թիմը որեւէ կերպ չի կարողանալու որոշ ժամանակ հետո նրան պաշտպանել, եթե նույնիսկ նրանք լինեն Մեծ Բրիտանիայի լավագույն փաստաբանները։
Բայց այս պատմությունն Արմեն Սարգսյանի համար ունի այլ կողմ, որը նա շատ լավ հասկանում է, եւ որը մենք պարտավոր ենք հրապարակային արձանագրել։
Արմեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանի հետ գործաքրի ենթատեքստում Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե նախկինում նա փորձում էր երրորդ կողմ մնալ՝ չեմ տեսնում, չեմ լսում, ես կապ չունեմ…, ապա այսօր որոշումը հստակ է. կամ մնալ օրենքի սահմաններում, կամ ուղիղ բաց վատություն անել երկրորդ նախագահին։ Սա նույնպես ընտրություն է։ Իրականում՝ շատ դժվար։
Նա շատ լավ գիտակցում է, որ Փաշինյանի արմատական անհանդուրժողականության հիմքում մարտի 1-ի գործով Վենետիկի հանձնաժողովի սպասվելիք եզրակացությունն է։ Մնալ նախագահ, թե դառնալ Քոչարյանի դեմ անօրինական վենդետայի շղթայի օղակ. սա է ընտրությունը։
[b]Գեղամ Նազարյան[/b]
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
18:54 05-10-2021
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին արգելել են մեզ հետ հանդիպել, սա Փաշինյանի ձեռագիրն է. Գեղամ Նազարյան
4861 դիտում
14:45 25-06-2021
Անկեղծ հարցադրում. Ինչո՞ւ բժշկական հանրությունը չի պաշտպանում պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյան
10813 դիտում
09:21 11-04-2019
Սամվել Ալեքսանյանի հետ իշխանությունը կրկին գործարքի է գնացել. «168 ժամ»
Այս բաժնից
850 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
619 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
688 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար