211652_close_icon
views-count1885 դիտում article-date 18:54 05-10-2021

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին արգելել են մեզ հետ հանդիպել, սա Փաշինյանի ձեռագիրն է. Գեղամ Նազարյան

news.am-ը գրում է. Հայաստանի ԱԱԾ տնօրենին արգելել են մեզ հետ հանդիպել, սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն ու քմահաճույքն է, ով փորձում է վարկաբեկել խորհրդարանը եւ ցույց տալ, որ բոլոր խնդիրները ինքն է լուծում: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ավելին, ԱԱԾ-ից ասել են, որ իրենք իրավասու չեն պատասխանել սահմանների վերաբերյալ հարցերին»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է այն իրավիճակին, երբ չի հաջողվում «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Ղազինյանին ընտրել պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա նման շոուները, նրա համոզմամբ, իշխանությունները կազմակերպվում են հասարակության ուշադրությունը շեղելու եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ձեւավորումը խափանելու համար:

«Իշխանությունները ցանկանում են թույլ չտալ անցնել Սյունիքին, ճանապարհներին, սահմանին վերաբերող հարցերի քննարկմանը, նրան, թե ինչու դեկտեմբերին զորքերը հետ քաշվեցին Իրանի հետ ճանապարհի հատվածից»,- պարզաբանեց Նազարյանը:

Պատգամավորը չբացառեց, որ այսուհետ եւս շարունակելու են այս պաշտոնում առաջադրել Ղազինյանի թեկնածությունը:

 

Նմանատիպ նյութեր