211652_close_icon
views-count5789 դիտում article-date 09:25 08-02-2020

Ինչ կոնկրետ հարց է բարձրացրել «Իմ քայլը» Հայկ Մարությանի առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանը միջև, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։ Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով և անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։ Ըստ էության, նա կատարում է Երևանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին և կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլևս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց և առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաև կնոջ հետ և լսել վերջինիս։ Բանն այն է, որ թերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։ Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։ Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան և Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը հանդիպել են Բեգոյանին, և քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր