211652_close_icon
views-count3190 դիտում article-date 09:37 08-02-2020

Զոհրաբ Մնացականյանի հիմնավորումները ԵՄ դեսպաններին չեն համոզել․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։ Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով ապացուցել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում։ Հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ այս գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, և ինչո՞ւ է առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։ Իհարկե, Մնացականյանի պատճառաբանություններն ու հիմնավորումները ԵՄ ներկա դեսպաններին չեն համոզել, նրանցից յուրաքանչյուրը հետևում է գործընթացին, սակայն այս ամենի մեջ այլ վտանգ կա։ Եթե անգամ միջազգային կառույցներն այժմ շատ կտրուկ չարձագանքեն այս ամենաթողությանը, որն այժմ կատարվում է Սահմանադրության շուրջ Հայաստանում, ապա գերտերությունները փորձելու են Նիկոլ Փաշինյանի այս հակասահմանադրական քայլերը կապիտալիցազնել Հայաստանի առջև միջազգային օրակարգում, հատկապես Արցախյան բանակցությունների շուրջ դնելով ավելի մեծ կոմպրոմիսների հարցը։ Սա նշանակում է, որ ըստ էության հիմա՝ այս փուլում, իշխանությունների հանդեպ նրանք շատ կոշտ միջոցառումներ, հայտարարություններ չեն իրականացնի՝ մտքում պահելով այս ամենը, սակայն Ղարաբաղի բանակցությունների ժամանակ կհիշեցնեն, որ նման ոչ լեգիտիմ գործողություններ են իրականացվել։ Սա, ըստ էության, այն գործիքն է, որը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանից մշտապես կորզվել են, այսպես ասած, համաձայնություննենր, կոնսենսուսներ և այլն։ Եվ ահա, վտանգ կա, որ այս կռվանը կօգտագործվի նաև Հայաստանի դեմ երկրի համար չափազանց կարևոր որևէ խնդրի դեպքում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր