211652_close_icon
views-count4310 դիտում article-date 10:13 08-02-2020

Ով կփոխարինի Վահագն Վերմիշյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից` ուրախ իրադարձություն»: Տխուրն ու վիրավորականը հասկանալի է, իսկ ուրախ իրադարձություն է, «քանի որ եթե ՀՀ–ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու` իշխանության կամքին` հիմա նրանք կհասկանան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է»: «Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը: Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասած, «նախկիններից» է: Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական և կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից հինգ ամիս անց: Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները: Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշման կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի: Ղուլարյանը իջևանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ, ու այս հանգամանքը կարող է էական դեր խաղալ»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր