211652_close_icon
views-count3832 դիտում article-date 10:25 08-02-2020

Արմավիրի մարզի երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունները չեղարկվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 15-ին Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Արշալույսում, Արագածում և Շահումյանում նշանակված ՏԻՄ ընտրությունները չեն կայանալու։ Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ կայքից հանվել է: Մարտի 15-ին ընտրություններ կկայանան միայն 4 համայնքում։ Պարզվում է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել 2019թ. դեկտեմբերի 24-ին կայացված իր որոշումը, որով մարզի նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ էին նշանակվել։ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ որոշումը չեղարկվել է այն պատճառով, որ իրավական առումով հնարավոր չէր նույն համայնքներում երկու ընտրություն կազմակերպել։ Բանն այն է, որ հունիսին այդ համայնքներում նախատեսված է միավորման գործընթաց, համայնքների միավորման ընտրությունները նախատեսված են հունիսի 15-ին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր