211652_close_icon
views-count405626 դիտում article-date 10:46 08-02-2020

«Պրիսյագի» մեկնող քաղաքացիներն ասում են. «Հալալ է Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի Ճանշիններին, իսկ Սևանի, Գավառի, Մարտունու Ճանշինները, ասես, ուղտի ականջում քնած լինեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ուժեղացված ռեժիմով են աշխատում Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի վարչական տարածքներում աշխատող տեղի ճանշինականները։ Ողջ գիշեր և մինչև այժմ նրանք կատարել ու շարունակում են կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։ Նշված հատվածներում բոլոր ճանապարհները, այդ թվում նաև՝ գյուղամիջյան, անցանելի են, քանի որ աշխատանքները կատարվել են օպերատիվ, ու դրա արդյունքում է, որ Երևան-Աբովյան-Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին ոչ մի խցանում, ոչ մի արտակարգ դեպք, այդ թվում՝ ավտովթար, տեղի չի ունեցել։ Այս պահին էլ նշված հատվածներում ճանշինականները կատարում են աղ ու ավազի լցման աշխատանքներ, մինչդեռ բարձիթողի վիճակ է տիրում Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Առավոտ շուտ դուրս ենք եկել, որպեսզի գնանք պրիսյագի։ Մի մասս գնում ենք Վարդենիս, մի մասս՝ Քելբաջար, բայց եթե մինչև Սևան անվտանգ, առանց որևէ խոչընդոտի հասել ենք, ապա Սևանից Վարդենիս ու Քելբաջար (Քարվաճառ) չգիտենք էլ՝ երբ կհասնենք։ Ոչ աղ են լցրել, ոչ ավազ, ոչ էլ ճանապարհ են մաքրել։ Թեծ գիծ էլ զանգում ենք, չեն պատասխանում։ Ո՞ւմ դիմենք, գոնե պրիսյագի օրերին ճանապարհները մաքրեն, գնում ենք հայրենիքի համար իրենց պարտքը կատարող մեր երեխաների երդմնակալությանը մասնակցելու, բայց չգիտենք էլ՝ կհասնե՞նք, թե ոչ։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, թե ինչպիսի բարձիթողի վիճակ է տիրում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին։ Չենք կարող վատը ասել Աբովյան-Չարենցավան-Հրազդան ճանապարհները սպասարկող Ճանշինների աշխատողների հասցեին, ժամը 6-ին այդտեղով անցել ենք ու տեսել ենք, թե ինչպես են մարդիկ էդ բքին ու սառնամանիքին աշխատում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր