Թայլանդում զինվորը գնդակահարել է 12 հոգու և այդ ամենը նկարահանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թայլանդում զինվորականը սպանել է 12 հոգու: Նախնական տեղեկություններով, զորամասում նա վերցրել է զենքը, սպանել այնտեղ գտնվող հրամանատարին, զինակցին և մի կնոջ: Այդ ամենը նա հեռախոսով նկարահանել է և ուղիղ ռեժիմով ցուցադրել սոցցանցում: Իր էջում նրա վերջին գրառումը եղել է. «Ես այնպես եմ հոգնել»: Դեպքից կարճ ժամանակ անց նրա սոցցանցի էջը արգելափակել են:
Մարդասպանը, որի անունն է Ջակրապանտա Տոմա, զորամասից վերցրել է մեքենան և մեկնել Կորատ քաղաք: Այնտեղ մտել է առևտրի կենտրոն, և սպանել 9 հոգու: Այնուհետև նա մի քանի հոգու պատանդ է վերցրել և փակվել կենտրոնում: Պատանդների թիվը հասնում է մոտ 20-ի:
Երկրի վարչապետը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները և արագացնել զինվորի չեզոքացման գործընթացը:
ԼՐԱՑՎԱԾ. Քիչ առաջ Թայլանդի ոստիկանությունը հայտնեց, որ սպանվածների թիվը հասել է 17-ի, 21 հոգի վիրավորվել են: Առևտրի կենտրոն է ժամանել զինվորի մայրը, որը տղային համոզում է հանձնվել: