4010 դիտում
21:16 08-02-2020
Զարուհի Բաթոյան. Պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Երևանի քաղաքապետարանի մոտ արված լուսանկար է հրապարակել իր էջում և գրել.
«Էս դոմիկը նոր է բացվել քաղաքապետարանի դիմացի այգում: Ուզում եմ հասկանալ, ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել, թե՞ այնուամենայնիվ կան մարմիններ, որոնք պատասխանատու են գոնե նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի մատչելիության համար»,-նշել է Բաթոյանը:
Գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Այգու միջի շինությունները սկսել են կառուցվել կարծեմ 2016-17-ին։ Մատչելիության հարցը կփոխանցեմ պատասխանատուներին», իսկ ավելի ուշ ավելացրել. «Ավելի ուշ նա հավելել է. «Շինության նախագծման թույլտվությունը տրվել է 2013-ին, ըստ դրա, կառուցապատողը պարտավոր էր ապահովել տեղաշարժման մատչելիությունը։
Այնուհանդերձ, շենքը դեռ ավարտական ակտ չի ստացել, այսինքն, նախագծի պայմանների կատարումը չի գնահատվել քաղաքապետարանի ու քաղաքաշինության պետական տեսչական մարմնի կողմից։ Պարզ ասած, շահագործման չի հանձնվել»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
11:50 08-09-2014
Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավուն. Զարուհի Բաթոյան
4949 դիտում
11:49 19-12-2018
Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյան
15819 դիտում
20:06 02-03-2019
Զարուհի Բաթոյան. Կենսաթոշակների ուշացման մասին ապատեղեկատվություն է հրապարակվել
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»