211652_close_icon
views-count10316 դիտում article-date 10:32 09-02-2020

Կապալառու կազմակերպությունը բացել է Սառնակունք-Սպանդարյան ճանապարհահատվածն ու Սարավանի լեռնանցքը

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհի Սառնակունք-Սպանդարյան ճանապարհահատվածը դժվարանցանելի էր ծանրաքաշ տրանսպորտային միջոցի սահանկման պաճառով: Կապալառու կազմակերպությունը ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել է սահանկած ծանրաքաշ տրանսպորտային միջոցը: Բացի այդ, ևս մեկ անգամ մաքրել և մշակել է ճանապարհահատվածը: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է նաև Սարավանի լեռնանցքը (Զանգեր կոչվող հատվածը): Կապալառու կազմակերպությունը կատարել է ձնամաքրման աշխատնքներ: [b]Հորդորում ենք վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով[/b]: [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր