111895 դիտում
23:56 09-02-2020
Կանադացի միլիարդատերը կորցրել է իր կարողությունը կորոնավիրուսի պատճառով
Բաճկոններ և ձմեռային հագուստներ արտադրող կանադական Canada Goose ընկերության տնօրեն Դանի Ռեյսը կորոնավիրուսի պատճառով դուրս է մնացել միլիարդատերերի շարքից:
Ամեն ինչ տեղի է ունեցել Ռեյսի ընկերության եռամսյա հաշվետվության շնորհանդեսից հետո, որտեղ նշվել էին նոր հիվանդության հետ կապված ռիսկերը: Դա հանգեցրել է Canada Goose-ի բաժնետոմսերի անկմանը 4%-ով: Այդպիսով, տնօրենի կարողությունը նվազել է մինչև 874 մլն դոլար:
Համաձայն Nasdaq-ի և Նյու-Յորքի ֆոնդային բորսաների, ընկերության մեկ բաժնետոմսն այժմ վաճառվում է 31,84 դոլարով, մինչդեռ փետրվարի 6-ին այն արժեր 33,3 դոլար:
Նոր կորոնավիրուսը հասցրել է հարվածել շատ մեծահարուստների գրպանին: Մասնավորապես, հեղինակավոր և բրենդային հագուստների, օծանելիքի և ոսկերչական իրերի ցանցային վաճառքով զբաղվող LVMH կոնցերնի ղեկավար Բերնար Արնոն կորցրել է 3,7 մլրդ դոլար: Նախկինում Forbes հանդեսը նրան համարում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ 115,6 մլրդ դոլար կարողությամբ:
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
17:56 15-03-2015
«Բոկո Հարամ»-ը կորցրել է քաղաքներ գրավելու կարողությունը. Նիգերի արտգործնախարար
6213 դիտում
17:09 25-02-2020
«Սպարտակի» սեփականատերը մեկ օրում կորոնավիրուսի պատճառով կորցրել է 508 մլն դոլար
Այս բաժնից
862 դիտում
18:06 05-02-2025
Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
4366 դիտում
21:18 04-02-2025
Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը
2251 դիտում
21:09 04-02-2025
«Շուտով լսելու ենք սրանց ոռնոցն ու վնգստոցը». Հովհաննես Շահինյան