Տաթև Հայրապետյան. Ադրբեջանում մեկնարկել են հերթական կեղծված ընտրությունները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական, բայց հերթական կեղծված և ընտրախախտումներով ընթացող ընտրությունները:
Արդեն առավոտից ընդդիմադիր լրագրողները ահազանգում են ճնշումների մասին՝ իրենց և վստահված անձանց գործունեությանը խոչընդոտելուն ուղղված:
Ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք անգամ 2 կամ նույնիսկ 3 անգամ»: