3607 դիտում
16:46 10-02-2020
ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում
Փետրվարի 9-ին Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում իրական մրցակցություն չի եղել, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Ինչպես հաղորդում է Tass-ը, նման հայտարարությամբ են
այսօր՝ փետրվարի 10-ին, հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչը ստիպում է իրենց կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, առանձին դեպքերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա:
Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաև նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:
«Ձայների հաշվարկման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված է առաքելության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում էր 1314 թեկնածու: Ընտրություններին հավատարմագրված էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:
Նախնական տվյալների համաձայն՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առավել մեծ թվով մանդատներ է ստանում օրենսդիր մարմնում:
Նմանատիպ նյութեր
793 դիտում
19:59 03-09-2024
ԵՄ-ն լուրջ խախտումներ է արձանագրել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում
1138 դիտում
18:53 30-07-2024
ԱՊՀ դիտորդները կհետևեն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին
Այս բաժնից
712 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
808 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
622 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել