211652_close_icon
views-count2792 դիտում article-date 17:28 10-02-2020

Քննարկվել են հայ-ճապոնական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային և կազկակերպչական հարցեր։ Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։

Նմանատիպ նյութեր