3261 դիտում
10:31 11-02-2020
ՀՀԿ-ն «այո»-ի շտաբում չի կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկեն և կասեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն, ըստ էության, այն չի խոստանում աշխույժ լինել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ և չմասնակցել քարոզարշավին: Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որևէ որոշում և քննարկում չկա դեռ: Բնականաբար, «այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք և կասենք»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու և քարոզարշավին չի մասնակցելու նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, սակայն նա նշեց, թե չի քննարկել այդ հարցը պարոն Քոչարյանի հետ և չի կարող պատասխանել մեր հարցին: Ստացվում է` քարոզարշավին մասնակցող ուժերը քիչ են լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
938 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
2634 դիտում
11:00 07-03-2020
Ցանցային «Այո». ստեղծեք «Այո»-ի ձեր թիմը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1799 դիտում
14:34 28-07-2020
Այո՛, Արցախը, այո՛, Սփյուռքը շարունակությունն են Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»