3041 դիտում
12:57 11-02-2020
ՀՀ նախագահը հանրաքվե նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին:
Ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը.
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք.
Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը:
Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:
Նմանատիպ նյութեր
6582 դիտում
14:52 22-02-2018
Ադրբեջանն իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան
1328 դիտում
10:46 02-03-2021
Սփյուռքը մտահոգ է՝ երկու կողմերից հավաքների շարունակումը կարող է հանգեցնել բախումների. «Ժամանակ»
Այս բաժնից
622 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
568 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
649 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար