211652_close_icon
views-count3608 դիտում article-date 15:29 11-02-2020

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և Իրանի հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, կարևոր են Հայաստանի և Իրանի միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»: *** Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հավատացած եմ, որ միմյանց կրոնի և մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում հաստատված և հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է: Հանրապետության նախագահը Իրանի հոգևոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր