211652_close_icon
views-count5144 դիտում article-date 13:26 12-02-2020

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ: Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

Նմանատիպ նյութեր