2722 դիտում
19:49 12-02-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանն ու խորհրդական Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Հայաստանում այս պահին գործող և կառուցման փուլում գտնվող սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների հետ:
Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում, հանրապետությունում գործող սպանդանոցների ավելացմանը զուգահեռ, անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ևս մեկ անգամ կներկայացվեն սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի բոլոր մանրամասները, համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգը, իսկ մասնակիցներին կտրվեն վկայականներ:
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը շեշտել է, որ վերահսկողությունը սպանդանոցներում կատարվող անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ խիստ է լինելու, ու ներկայացրել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել սպանդանոցների անբարեխիղճ գործունեությունը, մասնավորապես՝ անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի կեղծումը: Պարոն Սարոյանը հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից, քանի որ նման խախտման փաստի հաստատման դեպքում կարգազանցին սպառնում է քրեական պատասխանատվություն:
Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ տեսուչները, որոնք պարբերաբար շրջայցեր են կատարոմ մսի և ենթամթերքի իրացման ցանցում, ներկայացրել են հայտնաբերված խնդիրները՝ կապված հատկապես 5-րդ ձևի փաստաթղթի լրացման հետ:
Կողմերը քննարկել են տարբեր առաջարկներ՝ գործընթացն առավել հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով:
Տեսչական մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ցանկացած խնդրի կամ անհասկանալի իրավիճակի դեպքում իրենք պատրաստ են օգնել խորհրդատվությամբ, ուղղորդել՝ պահպանելու քայլերի ճիշտ հերթականությունը, և տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն, հատկապես որ սպանդանոցների ավելացման հետ կփոխվեն նաև օրակարգային հարցերն ու առաջացող խնդիրները:
[b]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3129 դիտում
17:16 11-05-2020
Կկազմակերպվեն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացներ
2803 դիտում
20:46 17-08-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»