2761 դիտում
20:46 17-08-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները:
Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել են քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է:
Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:
Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
19:49 12-02-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3066 դիտում
17:16 11-05-2020
Կկազմակերպվեն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացներ
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
688 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը