«Սպիտակ արջ» Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մինչև 97 կգ քաշայինների եզրափակչում 7:1 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիին և հինգերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ «Սպիտակ արջը» պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում 9-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ արդեն կիսաեզրափակչում 8:1 հաշվով ջախջախեց ֆին Կուոսմանենին: