2123 դիտում
10:23 13-02-2020
Մեզ մոտ նման խժդժություններ չկան. այնպես որ, թող փորձվեն հանկարծ․ Անի Սամսոնյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ և փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։
Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին խժդժություններ ձևավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է:
ԼՀԿ-ում նման քայլերի մասին արդյո՞ք տեղեկություններ ունեն: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Մենք նման տեղեկություններ չունենք, բայց կարող եմ ասել, որ դա շատ հատուկ է իշխանությունների գործելաոճին, և բնավ չեմ բացառում։ Բայց մեզ մոտ նման խժդժություններ չկան, մեր թիմում ամեն ինչ շատ ներդաշնակ է, միասնական: Այնպես որ, թող փորձվեն հանկարծ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
16:56 19-06-2019
«Խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը եւ չտարածել, ամոթ է». Անի Սամսոնյան
5060 դիտում
19:42 31-08-2019
Անի Սամսոնյան. Քայլում ես, աղբը վրադ է գալիս․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1057 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»