16973 դիտում
14:52 13-02-2020
Պայքար ստվերի դեմ․ 25 կգ-ից ավելի ապրանքի ներմուծման համար կսահմանվի մաքսատուրք
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2015-ին ընդունված որոշմամբ՝ կարգավորում էր ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների սահմանաչափերը, որոնց գերազանցման դեպքում գերազանցված չափերի համար ավելացված արժեքի հարկ էր հաշվարկվում:
Նա հիշեցրեց, որ այդ չափը 25 կգ-ից դարձավ 50 կգ, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա. «Մասնավորապես մեր քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ: Շատ տնտեսվարողների իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչև սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ-ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ: Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց և մեծ մտորումների տեղիք տվեց:
2018-ի նոյեմբերի 1-ին փոփոխվեց և սահմանաչափը նորից 50 կգ-ից իջավ 25 կգ-ի: 2019-ի հունվարի 1-ից իմպերատիվ սկսեցինք կիրառել դա մաքսատուրքերի գանձման համար»,-ասաց Անանյանը:
«Օրինակ միս և մսային որոշ ենթամթերքների համար սահմանված է 30 կգ, մենք իջեցնում ենք 25 կգ-ի: Ձկներ, խեցգետնանմաններ, կակղամորթներ ներմուծելիս սահմանաչափը 30 կգ-ից նվազեցնում ենք 25 կգ-ի: Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր ապրանքների համար ևս սահմանաչափը 30-ից դարձնում ենք 25 կգ: Սուրճ ու թեյ ներմուծելու համար սահմանաչափը 15 կգ-ից դարձնում ենք 10 կգ»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ փոփոխությունների հիմնական նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է:
«Այս փոփոխությունը այն դեղատոմսը չէ, որ լրիվ կարգավորելու է այս հարցը: Դրա համար նախորդ տարվա հոկտեմբերին սահմանեցինք այնպիսի նորմ, որով ՊԵԿ նախագահին իրավասություն տվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել, որով կարող ենք կարգավորել հաճախականությունների հարցը:
Ներկայումս սահմանափակում չկա, թե նույն անձը քանի անգամ կարող է 50 կամ 25 կգ բեռ ուղեկցել Հայաստան: Մենք անձի նկատմամբ սահմանելու ենք ամսական հաճախականությունների քանակ և իրականացնելու ենք հսկողություն»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:
Նմանատիպ նյութեր
2518 դիտում
11:47 02-07-2020
ԵՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել
4061 դիտում
10:13 11-01-2022
Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար