211652_close_icon
views-count2785 դիտում article-date 23:02 13-02-2020

ԷկոԼուրը բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ արձագանքելով ԱԺ-ում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ելույթին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ արձագանքելով ԱԺ-ում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ելույթին: Բաց նամակում նշված է. «Հարգելի՛ պատգամավորներ, սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության միջև հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին, թույլ է տվել մի շարք բացթողումներ և անճշտություններ, ինչի կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն տալիս է իր բացատրությունները: Ներկայացնում ենք նախարար Էրիկ Գրիգորյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի հարց ու պատասխանի [url=https://www.youtube.com/watch?v=G_Xxq0tFlZY&feature=emb_title&fbclid=IwAR2J2TR9SMbt0rMSN8hKGimcr7GJbecBIt64rfUGsb8E09IYg4TISbIX0pY]տեսագրությունը[/url]՝ /տե՛ս 7:47:27 րոպեից/: Նախարարի խոսքում հնչեցրած «…այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ նայեք՝ ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70 հազար դոլլար դրամաշնորհ, և հետո առաջարկեցին, որպեսզի ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն» ձևակերպման մասին նշենք. Բանկերի վերաբերյալ առաջարկը եղել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2014-2016թթ. ընթացքում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում կազմված ձեռնարկում (https://www.ecolur.org/files/uploads/pdf/dzernarkhayeren.pdf Երևան 2016թ.), որտեղ, ի թիվս ՀՀ կառավարությանը և ՓՀԷԿ-երի սեփականատերերին ուղղված ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների 27 առաջարկությունների, զարգացման բանկերին կատարվել է հետևյալ առաջարկությունը. «ՓՀԷԿ-երի կառուցման համար վարկեր տրամադրել Եվրոպական ջրային դիրեկտիվի պահանջների պահպանման պայմանով և մշտադիտարկել այդ պահանջների իրականացման գործընթացը» (https://www.ecolur.org/files/uploads/pdf/dzernarkhayeren.pdf էջ 22): Այս առաջարկությունը կապված է նրա հետ, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երը կառուցվում են միջազգային զարգացման բանկերի ֆինանսավորմամբ և ներառված են զարգացման բանկերի ներդրումային պորտֆելի մեջ: Ֆինանսների տրամադրման դեպքում բանկերը գնահատում են միայն վարկի 100 տոկոսանոց վերադարձի երաշխիքը՝ հաշվի չառնելով Եվրոպական օրենսդրության պահանջները, որոնք պարտադիր են Եվրոպական Միության (ԵՄ) երկրների կառավարությունների համար: Նշենք, որ ԵՄ-ի Ջրային քաղաքականության ոլորտում համայնքի գործունեության շրջանակների սահմանման վերաբերյալ 2000/60 դիրեկտիվի (Ջրի շրջանակային դիրեկտիվ՝ ՋՇԴ https://eur-lex.europa.eu/eli/dir/2000/60/oj ) հիմնական նպատակը բոլոր ստորերկրյա և մակերևութային ջրային մարմիններում ջրի «լավ վիճակի» ձեռքբերումն է: Ջրային մարմինների իրական վիճակը պարզելու համար պետք է իրականացվի մոնիտորինգ և գնահատում: ՋՇԴ-ն ջրային մարմինների վիճակի համար սահմանում է կոնկրետ պահանջներ: Ծրագիրն իրականացվել է անկախ փորձագետների և ՀՀ բնապահպանության նախարարության 4 մասնագետների կողմից: ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների ներգրավումը Ծրագրին հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության 08.12.2014թ-ի N 5/12.1/53808 գրությամբ: Էրիկ Գրգիգորյանն իր ելույթում հայտարարեց. «Այս Ազգային ժողովը նախարարության կողմից մշակված Ջրային օրենսգրքի փոփոխություններով մի շարք սահմանափակումներ է մտցրել, ընդունել է այն գետերի ցանկը, որտեղ արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը, ընդունել է այն գետահատվածները, որտեղ արգելվում է դերիվացիոն խողովակներ, Կարմիր գրքի մեջ գրանցված ձկնուղիներ, մի շարք սահմանափակումներ»: Բարեփոխումների համար անհրաժեշտ էր ունենալ ելակետային և հավաստի տվյալներ: Առաջին անգամ այս տվյալների բազան ստեղծվել է 2014-2016թթ.` «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և դրան հետևած 2016-2018թթ. «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքում: 2-րդ ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի մշտական համակարգողին/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարի 10.08.2016թ-ի N 1/ԱԱ/11620 նամակի շնորհիվ: Այս ծրագրերի իրականացման համար ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ-ն տրամադրել է ընդհանուր 74.895 դոլլար, իսկ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներդրումն ընդհանուր կազմել է 46.610 դոլլար: ՓՀԷԿ-երի տվյալների բազան ընդգրկել է 70 գետի, 5 աղբյուրի և 2 ջրամբարի վրա կառուցված 125 փոքր ՀԷԿ-ի մասին տվյալներ՝ ուսումնասիրված 75 չափորոշիչներով: Ուսումնասիրվել են և վերլուծվել են ոլորտի պատասխանատու պետական մարմինների կողմից տրամադրված տվյալները, դաշտային այցելություններ են կատարվել 125 փոքր ՀԷԿ-եր և նրանց ենթակառուցվածքների տարածքներ: Տեղում ուսումնասիրվել է փաստաթղթային տվյալների համապատասխանությունը փաստացի իրավիճակին, ՓՀԷԿ-երի ազդեցությունը գետային էկոհամակարգերի, ձկնաշխարհի, լանդշաֆտի, հողի վրա: Գնահատվել է նաև ՓՀԷԿ-երի սոցիալական ազդեցությունը, մասնավորապես հողօգտագործողների և ՓՀԷԿ-երի միջև շահերի բախումը: Ստացված վերլուծությունների հիման վրա ներկայացվել են փոքր ՀԷԿ-երի բարեփոխումներին ուղղված առաջարկներ: Բազան տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև հրապարակված է www.ecolur.org կայքի «Փոքր ՀԷԿ-եր, էներգետիկա» էջում: Ծրագրերի շրջանակներում մշակված մեթոդաբանությամբ առաջին անգամ հաշվարկվել է գետերի ծանրաբեռնվածությունը փոքր ՀէԿ-երով: Առաջարկվել է արգելել նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը ՓՀԷԿ-երի խողովակաշարերով 30% ծանրաբեռնվածություն ունեցող գետերի վրա: Նկարագրվել է 70 գետի ձկնաշխարհը, ՓՀԷԿ-երի ազդեցությունը ձկնաշխարհի վրա: [b]Վեր են հանվել հետևյալ խնդիրները.[/b] - 0-1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը չեն անցնում բնապահպանական փորձաքննություն, թեպետ իրենց գործունեությամբ էական վնաս են պատճառում գետային էկոհամակարգին - Փոքր ՀԷԿ-երի գործունեության թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների անբավարարություն - ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիների բացակայությունը, ջրհոսքերի ձևավորման գոտում, բնության հատուկ պահպանվող տարածքներում ՓՀԷԿ-երի կառուցումը - Նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկներ - Բնապահպանական թողքի չապահովելը և թողքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը - Ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը, ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանակական ցուցանիշների բացասական փոփոխությունները - ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը և ցածրորակ սարքավորումները - Սարքավորումների համար նախատեսված չափորոշիչների և պահանջների բացակայությունը - ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորումը՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման - Փոքր ՀԷԿ-երի բնութագրին չհամապատասխանող հզորության և անհամաչափ սահմանային հզորության բարձր շեմը` 30 Մվտ - Փոքր ՀԷԿ-երի կառուցման ընթացքում մեծաթիվ ծառահատումները և համարժեք ծառատնկումների չիրականացումը: - Հայտնաբերվեցին ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են ջրհոսքերի ձևավորման գոտում: - Կան գետեր, որոնց երկարության 70 տոկոսը վերցված է խողովակների մեջ: Ծրագրի շրջանակներում մշակվել են և 2018թ-ին հունիսին ՀՀ կառավարություն են ներկայացվել օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը. - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով առաջարկվում է էկոլոգիական թողքի նոր սահմանում, ինչի շնորհիվ փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում կապահովվի ջրային ռեսուրսների բանական օգտագործումը: - «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով սահմանում է հստակ տուգանքներ էկոլոգիական թողքի չպահպանման դեպքերի համար: - «ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրում հավաքված և գրանցված տվյալների հիման վրա իրականացնել վերահսկում և ինքնավերահսկում: Այն հնարավորություն կտա խրախուսել այն փոքր ՀԷԿ-երին, որոնք աշխատում են առանց խախտումների` պահպանելով շրջակա միջավայրը: - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1680-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 519-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2017Թ-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի, 1343 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՓՀԷԿ-երի պատշաճ վերահսկում: Ավելի մանրամասն ներկայացված է «Աջակցություն փոքրՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ձեռնարկում և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքրՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքներում (տե՛ս հղումները՝ https://www.ecolur.org/files/uploads/pdf/dzernarkhayeren.pdf, https://ecolur.org/files/uploads/shppreport2018new.pdf): Հարգելի՛ պատգամավորներ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, ձեզ ներկայացնելով վերոնշյալ տվյալները, մտահոգված լինելով փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումների գործընթացում շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գերակայության պահպանմամբ, ակնկալում է ձեր ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացներում և հայտնում իր պատրաստակամությունը համագործակցության համար: Ճանաչողական [url=https://www.youtube.com/watch?time_continue=300&v=PfvAURVBgl8&feature=emb_logo]տեսանյութը[/url]՝ Ծրագրերի մասին: 13.02.2020թ.

Նմանատիպ նյութեր