211652_close_icon
views-count37419 դիտում article-date 09:47 14-02-2020

Շիրակի մարզի Վարդաքար գյուղում նշվեց Տեառնընդառաջի տոնը. խաչքավորը նորապսակներին հանձնեց օրհնագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 13-ին, Շիրակի մարզի Վարդաքար գյուղում նշեցին Տեառնընդառաջը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ պատարագ, որին ներկա էր խաչքավոր Կարեն Գալստյանը, համայնքապետը և գյուղի ողջ բնակչությունը։ Եկեղեցում տեղի ունեցավ նորապսակների օրհնություն, որի ժամանակ խաչքավոր Կ. Գալստյանի կողմից նորապսակներին հանձնվեցին օրհնագրեր, որոնք պատրաստվել են խաչքավորի կողմից։ Այնուհետև եկեղեցու բակում վառվեց Տեառնընդառաջի կրակն, ու նորապսակներն ու գյուղի բնակիչները թռան կրակի վրայով։ Լուսանկարները՝ Հարթեն Գալստյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր