130092 դիտում
13:28 15-02-2020
Ինչո՞ւ է Ռազմական ոստիկանության նախկին պետի տեղակալ, «Կկու» մականվամբ գնդապետը փորձում իշխող կուսակցությունում հեղինակություն ունեցող մարդկանց մոտ ներկայանալ որպես նախկին իշխանությունների կողմից հալածված
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը փորձում է տաքուկ անկյուն գտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հեղինակություն վայելող մարդկանց մոտ։
Ա. Վանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կկու» մականվամբ, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, որտեղ կարճ ժամանակ ղեկավարել է ժողովրդին հայտնի «հրեշտակների խումբը»՝ մինչ այդ աշխատելով այլ ստորաբաժանումներում, այնուհետև աշխատել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ, որտեղից էլ նույնպես ազատվել է աշխատանքից, այնուհետև աշխատել է Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, որտեղ նույնպես, ժողովրդի լեզվով ասած, «չի կարողացել երկար ձգել»։
Տարիներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նրա մասնակցությամբ բազմամարդ ծեծկռտուք է տեղի ունեցել մայրաքաղաքի գեղատեսիլ հատվածներից մեկում և այդ ծեծկռտուքը կանխվել է միայն դեպքի վայր ժամանած մեծ թվով ոստիկանների շնորհիվ։
Երբ պաշտպանության նախարար է եղել Վիգեն Սարգսյանը, Ա. Վանյանը տեղի-անտեղի հաճախակի է մարդկանց մոտ շահարկել Վ. Սարգսյանի անունը ու, քանի որ Երևանը փոքր քաղաք է, այդ տեղեկությունը հասել է պաշտպանության նախարարին։
Ռազմական ոստիկանության պետի տեղակալ աշխատելու տարիներին նա իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրել էր ՀՀ ՊՆ 7777 զինհամարանիշներ, տեղադրել էր նաև գերձայնային ազդանշանային և լուսային համակարգ, ինչը օրենքով չէր թույլատրվում։ Հիմա Ա. Վանյանը փորձում է տաքուկ անկյուն գտնել իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների մոտ՝ ներկայանալով, որ ինքը նախկին իշխանությունների կողմից երբեմն հալածվել է, մինչդեռ իշխող կուսակցությունում հեղինակություն ունեցող շատ անձինք լավ գիտեն, որ նա մայրաքաղաքում բիզնեսներ է դրել, այդ թվում՝ մերսման սրահներ՝ հենց նախորդ իշխանության շնորհիվ ու հիմա ուրանում է նախորդներին։ Իսկ նրա անունը «Կկու» են դրել նրա համար՝ հաշվի առնելով կկվի մասին ժողովրդական հայտնի խոսքը, երբ կկուն բնից բուն է տեղափոխվում՝ մտածելով, որ այդ հոտը բնից է գալիս, մինչդեռ հենց կկվի վրայից է հոտը գալիս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1709 դիտում
23:59 15-06-2014
Ինչպես նշեցին հաղթանակը Վրաստանի իշխող կուսակցությունում.տեսանյութ
7415 դիտում
15:25 26-01-2022
Իշխող կուսակցությունում քննարկվում է նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում