211652_close_icon

Սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողները տեղեկացված են. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3091 դիտում article-date 16:03 15-02-2020
Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, խոշարացված համայնքներում՝ կազմակերպելով հանդիպումներ գործող սպանդանոցների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև սպանդանոց կառուցել ցանկացող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն տեղեկատվություն է տրվել սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների, սպանդանոցի կառուցման համար պետական աջակցության ծրագրերից ու գործիքակազմից օգտվելու համար քայլերի հաջորդականության, սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի, սպանդանոցի գործունեությունը սկսելու համար այդ համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգի, վերապատրաստման դասընթացների և այլնի մասին: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր