Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes Տ-500-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Վարդանեսյանի վարած BMW մակնիշի 35 VG 213 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Mercedes Տ-550 մակնիշի 11 GA 221 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Ավագյանն ու տեսուչ Հայկ Չորեքյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: