211652_close_icon
views-count4462 դիտում article-date 16:00 17-02-2020

Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար. 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:[/color] [b]Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:[/b] Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ (բուք) ավտոճանապարհները: [color=#CC0000] Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:[/color] Տավուշ տանող ավտոճանապարհին առկա է մառախուղ: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [b]ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա: [/b] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր