211652_close_icon
views-count5914 դիտում article-date 18:44 17-02-2020

Բրիտանացի հանրահայտ հեռուստահաղորդավարուհին ինքնասպան է եղել թենիսիստի վրա հարձակվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական «Սիրո կղզին» հայտնի շոու-ծրագրի նախկին վարող Քերոլայն Ֆլեկը 40 տարեկան հասակում ինքնասպան է եղել: Հիմնական պատճառ է համարվում այն մեղադրանքը, որ նա հարձակվել է իր ընկերոջ՝ թենիսիստ Լյուիս Բերտոնի վրա: Հաջորդ ամիս Քերոլայնը այդ գործով պետք է կանգներ դատարանի առջև: Կնոջը մահացած են գտել Լոնդոնի իր բնակարանում: Նրա ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ նա ինքնասպանություն է գործել: Նշվում է, որ նա «ահռելի ճնշման տակ» էր գտնվում այդ մեղադրանքից հետո: Ֆլեկը այդ մեղադրանքները հերքել էր, Բերտոնը խնդրել էր իրեն տուժած չհամարել, իսկ ընկերուհու մահից հետո գրել է, որ իր սիրտը կոտրված է: Ֆլեկին ընկերոջ վրա հարձակվելու մեղադրանք էին ներկայացրել 2019թ. դեկտեմբերին: Մեղադրող կողմի վարկածով, կինը խանդի հողի վրա սեղանի լամպով հարվածել էր թենիսիստի գլխին: Նախկինում Ֆլեկը կարճատև սիրավեպ էր ունեցել արքայազն Հարիի հետ, որի հետ ծանոթացել էր 2009 թվականին: Նրանց կապի մասին լրագրողները տեղեկացել էին, որից հետո զույգը դադարեցրել էր հարաբերությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր