«Տոտենհեմը» կորցրեց Սոն Հին Մինին. վերջինս կոտրել է ձեռքը
«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Ասթոն Վիլլայի» հետ խաղում (3:2) վնասվածք է ստացել:
27-ամյա կորեացու մոտ ախտորոշել են աջ ձեռքի կոտրվածք: Այս շաբաթ նա կվիրահատվի:
Նշվում է, որ Սոնի ապաքինումը կտևի 6-8 շաբաթ:
Սա շատ ծանր կորուստ է Ժոզե Մոուրինյոյի թիմի համար՝ հաշվի առնելով, որ լոնդոնցիների մյուս հարձակվողը՝ Հարի Քեյնը, հունվարին վիրահատության էր ենթարկվել ազդրի վնասվածքի պատճառով և շարք կվերադառնա ապրիլից ոչ շուտ:
Դա նշանակում է, որ «Տոտենհեմը» առանց իր երկու առանցքային հարձակվողների է անցկացնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը գերմանական «Լայպցիգի» հետ, որը կայանալու է վաղը՝ փետրվարի 19-ին: