2399 դիտում
17:58 18-02-2020
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:
Մասնավորապես՝ՊԵԿ աշխատակիցներն աձնական զննության ենթարկելով Իրանի քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ«մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվելԻրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ քաղաքացին:
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4069 դիտում
12:20 18-02-2020
ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2275 դիտում
11:34 22-01-2019
Մեղրիի մաքսակետում կանխվել է Իրանից թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
1120 դիտում
15:26 10-07-2024
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում