3653 դիտում
09:18 19-02-2020
Սրտի անբավարարությամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երևանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային և նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության և ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարևորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երևան, այնուհետև Երևանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: «Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10562 դիտում
13:36 15-12-2016
Երիկամային անբավարարությամբ տառապող 22-ամյա Սևակն այժմ ունի դոնոր, իսկ վիրահատության համար անհրաժեշտ է 2.5 մլն դրամ
7763 դիտում
15:30 02-03-2017
Երիկամային անբավարարությամբ տառապող երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր. նրան օգնություն է հարկավոր
4575 դիտում
14:01 19-06-2020
Ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել «երկրի լեղապարկի քար». Աշոտյան
Այս բաժնից
1057 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»