2672 դիտում
22:22 19-02-2020
Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված 3-րդ երեխայի համար նախատեսված 1 միլիոն դրամ նպաստը
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով:
Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:
Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո´չ երեխան, ո´չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ` երրորդ երեխայի համար սահմանված չափով:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3280 դիտում
12:11 22-07-2021
Խնդրահարույց է, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը որերորդ երեխայի համար պետք է նշանակվի. ՄԻՊ
7908 դիտում
14:26 24-09-2021
Կինն անհայտ կորած ամուսնու փոխարեն կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ՄԻՊ-ի աջակցությամբ
Այս բաժնից
1291 դիտում
19:19 08-01-2025
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան
517 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1339 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը