8003 դիտում
21:45 19-02-2020
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին և թույլ տվել միջդիրքային տարածքից դուրս բերել ադրբեջանցի զինծառայողի դին
Այսօր՝ փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները:
Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»