3635 դիտում
15:49 20-02-2020
5 տարում 1,5 միլիարդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով. վարչապետ
Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ և դա լինելու է առաջիկա մեր ամենակարևոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց նա և նշեց, որ այդ 2,5 միլիարդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով:
«Հիմա հարց, արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները, մասշտաբները որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք, այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
619 դիտում
17:36 16-11-2024
ԱՄՆ Կոնգրեսն անցած 2 տարում Կիևին 182 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
1005 դիտում
15:15 07-10-2014
Պենտագոնը մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում
Այս բաժնից
811 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
751 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
883 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն