211652_close_icon
views-count4020 դիտում article-date 17:10 21-02-2020

Արթուր Ալեքսանյան. Վարչապետի նշած 25 Օլիմպիական մեդալից եթե մի քանի ոսկին իմը լինի, շատ լավ կլինի. Armsport.am

Պետական մակարդակով ուշադրությունը մարզիկների համար շատ կարևոր և պարտավորեցնող է։ Այս կարծիքն է լրագրողների հետ զրույցում հայտնել հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/21/%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%ae-25-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%bd%d5%af%d5%b8%d6%82%d6%81-%d5%a5%d5%a9%d5%a5/]Armsport.am[/url]-ը: «Մարզիկների համար ուշադրությունը շատ կարևոր է՝ ՀՀ վարչապետի, նախարարի ու պետական մյուս այրեր կողմից։ Սա մեզ ավելի է պարտավորեցնում, նաև լրացուցիչ մոտիվացիա է, երբ զգում ես, որ երկիրը ուշադրություն է դարձնում քո նվաճումներին» ,- ասել է Արթուր Ալեքսանյանն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ 2020-ի հետ կապված իմ գլխավոր նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են։ ՀՀ վարչապետը նշեց, որ մինչև 2050 թվականը Օլիմպիական մեդալները պետք է դառնան 25-ը։ Իսկ դրա համար ի՞նչ է անհրաժեշտ․ «Չեմ կարող ասել, թե 2050 թվականին քանի Օլիմպիական չեմպիոն կունենանք, բայց վստահ եմ, որ երկուսը չեն լինի, ավելի շատ կլինի։ Չեմ կարող ասել, թե ինչն է պակասում։ Պակասելու բան չկա։ Մենք զգում ենք ուշադրություն մեր կառավարության , Օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության կողմից։ Ամենակարևորը քրտանաջն աշխատելն է։ Մարզիկներն իրենց առջև պետք է դնեն նպատակ ու հասնեն դրանց։ Այդ դեպքում կունենանք լավ արդյունքներ։ Այդ 25-ից եթե մի քանի ոսկին իմը լինի, շատ լավ կլինի»,- ասում է Արթուր Ալեքսանյանը։ Մանրամասները՝ [url=https://armsport.am/2020/02/21/%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%ae-25-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%bd%d5%af%d5%b8%d6%82%d6%81-%d5%a5%d5%a9%d5%a5/]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր