211652_close_icon
views-count10657 դիտում article-date 18:24 22-02-2020

Արմեն Աշոտյան. Փնտրվում է «բովանդակություն»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փնտրվում է «բովանդակություն» Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝ 1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։ 2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։ 3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։ Հիմա հարցերս՝ 1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։ 2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։ 3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։ 4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։ Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր