4592 դիտում
10:56 24-02-2020
Վենետիկում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր դպրոցները
Covid-2019 հարուցիչի տարածման վտանգի պատճառով Վենետիկում բոլոր դպրոցները փակվել են։ Այդ մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով նահանգի ղեկավար Լուկու Ձայոյին։
Դպրոցները փակ կլինեն մինչև մարտի 1-ը։ Նահանգապետի խոսքով՝ նշված միջոցառումն իրականացվում է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի հետ ստորագրված հրամանագրի համաձայն։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարցին երկրում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին։ Այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, անցել է 77150-ը, նրանցից 2592 մարդ մահացել է, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 24734-ը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148141/]հայտնել [/url]է, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը, ինչպես նաև Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
Այսօր առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Հանձնաժողովը գործում է այս տարվա հունվարի 31-ից։
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
22:48 27-01-2016
Տուլայի մարզում H1N1 գրիպի պատճառով փակվել են դպրոցները
6519 դիտում
22:36 10-01-2017
Ձյան և ցուրտ եղանակի պատճառով Հունաստանում փակվել են դպրոցները
Այս բաժնից
868 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
691 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1747 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել