3997 դիտում
15:52 24-02-2020
Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում Մյունխենում Փաշինյանի և Ալիևի քննարկումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը:
«[url=https://armenpress.am/arm/news/1006040.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել և բաց զրույցի մեջ, ղեկավարների մակարդակով հարցեր քննարկել: Այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որը, գուցե, մեր համակարգերի տարբերության պատճառով է: Այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք քարոզչական ծայրահեղ մակարդակի էին հասցված ու հիշեցնում էին մոդելներ, որ բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են, անընդունելի են»,- ասաց Մնացականյանը:
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ նյութեր
4444 դիտում
09:35 21-02-2020
Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային նշանակություն ուներ. Փաշինյան
1390 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
1690 դիտում
12:02 16-02-2019
Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Ֆիլիպպե Էտիենի, Ալեն Դանքնի և Ստեֆ Բլոկի հետ
Այս բաժնից
862 դիտում
13:18 23-10-2024
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -3
700 դիտում
12:59 23-10-2024
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
727 դիտում
12:51 23-10-2024
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով