4756 դիտում
13:11 26-02-2020
Այսօր ես թողնում եմ Արցախի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը. Կարեն Աբրահամյանի հայտարարությունը
Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Աբրահամյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:
Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում:
Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը:
Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաեւ տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը: Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման եւ մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում եւ օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձեւերի ու մտահղացումների ներդրման վրա: Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի եւ զորատեսակների մարտական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման ոլորտներում:
Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը:
Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների եւ նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:
Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ, համատեղ ծառայության համար եւ, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»:
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
16:20 26-05-2020
Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից. Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը
868 դիտում
15:05 12-09-2023
Թողնում եմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը. Մասիս Մայիլյան
Այս բաժնից
1225 դիտում
20:41 04-02-2025
Ըստ նախնական համաձայնության՝ Թուրքիան երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում
1330 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1219 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա